Gastrocamp Կապան 2024-2025 նախագծի մեկնարկը տ...

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Gastrocamp Կապան 2024-2025» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Արի Կապան» ցուցահանդեսի բացումն և մամուլի ասուլիսը։

Ֆոտո-նախագծի շրջանակներում Կապանն ու կապանցին ներկայացվել են լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով: Երևանում կայացած ցուցահանդեսը կբացվի նաև Կապանում:

«GastroCamp Armenia» նախագիծն իրականացնում է համայնքային զարգացմանը մտված գաստրո-միջոցառումեր՝ ներգրավելով ոլորտի համայնքային և միջազգային մասնագետների:

Նախագծի հիմադիրներն են Աննա Մազմանյանը և Արայիկ Ամզայանը, ովքեր 2014-2024թթ․ իրականացրել են տասնյակ ծրագրեր Կոտայքի, Տավուշի, Գեզարքունիքի մարզերում և Երևանում։

Այս տարի՝ որպես միջոցառման կենտրոն ընտրված է Կապանը։ Նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք:

«Gastrocamp Կապանը» կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի արտադրության ոլորտի մասնագետների Հայաստանից և արտասահմանից: Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և համեղ խոհանոցի կենտրոն՝ ներգրավելով այցելուներ Հայաստանից և արտերկրից:

Նախագծի շրջանակներում նաև ծրագրվում է 2025թ․ Գորիսում իրականացնել «Սյունիքի գաստրոմշակույթը՝ պատմագիտական համատեքստում» համաժողով Գորիսում, ինչպես նաև դասախոսություններ՝ Սյունիքի ԲՈՒՀ-երում, գաստրոֆիլմերի փառատոն՝ Կապանում։

Իսկ «Gastrocamp Կապանի» եզրափակիչ միջոցառման ժամանակ հրավիրյալ և տեղի շեֆ-խոհարարները հավաքագրած բաղադրատոմսերի հիման վրա կմատուցեն համատեղ պատրաստված ընթրիք Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում: Մասնագետները կստեղծեն 5-6 այցեքարտային ճաշատեսակով կապանյան մենյու: Հյուրերը կվայելեն Սյունիքի ավանդական բաղադրատոմսերից ոգեշնչված միանգամայն նոր ճաշատեսակներ, որոնք կդառնան Կապանի գաստրոայցեքարտերից մեկը: