Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է․...

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նա մի քանի հիվանդություններ ունի, որոնք կալանքի պայմաններում ավելի են վատթարացել։

«Մենք նրան տեղափոխեցինք «Աստղիկ» բկ՝ հետազոտության, այժմ նա տեղափոխվել է կալանավայր, սպասում ենք հետազոտության պատասխաններին»,- ասաց փաստաբանը։

Նա նաեւ մանրամասնեց, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը․ «44-օրյա պատերազմի ընթացքում նա վիրավորում է ստացել, գլխուղեղի մեջ բեկոր կա։ Սիրտը 3 անգամ ստենդավորված է»։