Գարիկ Գալեյանի առողջական խնդիրների պատճառով դ...

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական խնդիրների պատճառով վաղը` նոյեմբերի 15-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այդ մասին հայտնում է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը․

«Դատական հաջորդ նիստի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։

Հերոսի հորը մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորադագրության մեջ։