Գարիկ Սարգսյանին վաղուց պետք է հեռացնեիք մարզ...

Մի քանի օր է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում: Գյուղացիները բողոքում են, որ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները ապօրինի ձևով վայր են դրել: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Բողոքի ակցիաների մասնակից, իրավապաշտպան Բաբկեն Հարությունյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետը հղում է անում համայնքի ավագանու մի նիստի, որը իրականում տեղի չի ունեցել .«Չեն ներկայացվում փաստեր, թե որ օրը, ավագանու որ անդամների մասնակցությամբ էկայացել ավագանունի նիստը: Չի ասվում, թե ովքեր են կողմ եղել և ովքեր են դեմ եղել: Իրենց ասածը մեկն ք, որ տեղի է ունեցել ավագանու նիստ, որը նման որոշում է կայացրել» ,-ասաց Հարությունյանը:

Իրավապաշտպանը կարծում է, որ մինչև խնդրի վերջնական լուծումը միջանկյալ լուծում կարող է լինել այն, որ համայնքի ղեկավարի ժամանակվոր պաշտոնակատար նշանակվի մի անձ, որը համայնքի բնակիչների համար լինի ընդունելի:

Այսօր համայնքի բնակիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ և պահանջում էին, որպեսզի մարզպետը վերանայի իր որոշումը և կանխարգելվի ապօրինության հետագա ընթացքը: