«Մեր հիմնական նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչում ունենա»,-Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրուցյում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ սա ոչ միայն կառավարության, այլ ամբողջ աշխարհի հայության խնդիրն է, պատվի խնդիրն է։
Գագիկ Ծառուկյանը նշեց, թե կարճ ժամանակ է մնացել, որ Թուրրքիան տա ոճրագործության պատասխանը. «Ոչ մի ազգ թող ցեղասպանությոնը չզգա, այդ դաժան սուգը»։
Ըստ Ծառուկյանի՝ պետք է բոլոր հարթակներն օգտագործելով բարձրացնել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը.«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»։



