Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստանը և Ռուս...

«Հայաստանը և Ռուսաստանը՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում» թեմայով համաժողովի դիվանագետներն ու փորձագետները հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են ներկայիս հայ-ռուսական հարաբերությունները:

«Ինձ տևական ժամանակ է մտահոգում է հայ ռուսական հարաբերությունների թեման: Դրանք ռազմավարական բարձր մակարդակի վրա են եղել և հիմա խաթարվել են ինչ-ինչ սխալների, բացթողումների պատճառով»,- իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը:

«Պետության շահը վերկուսակցական է, վեր է ամեն ինչից: Հիմա գիտակների ու իրենց գործում պրոֆեսիոնալների, խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից: Պետք է իրար ձեռք մեկնենք, վերականգնենք երբեմնի փոխադարձ հարգանքը` հանուն մեր երկրի ապագայի»,-ընդգծել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.