Այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,խոսելով Ալիև-Փաշինյան հանդիպման մասին, ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունըհրավիրել է վարչապետին փակ քննարկում ունենալ Ազգային ժողովում։
«Դա մեզ համար մութ է, տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն՝առանձին, բայց դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին, որ խորհրդարանում փակհանդիպում ունենանք, ու հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ուպատասխանը մեզ համար ընդունելի լինի», - Նշել է Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը համաձայն է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այնհայտարարությունն առ այն, որ ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ։
«Ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 25 տարի Արցախը առանձին պետություն է, ունի իր ԱԺնախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար էեղել»,-ասաց նա։



