Գագիկ Մելքանյանն ու Ջունգլի Անոն․փաշինյանական...

Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող` «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում։ Հիշեցման համար, սա այն նույն համալսարանն է, որը պատկանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, և որի տնօրենը նրա մտերմուհին է՝ Ռիտա Գյուլամբարյանը։

Հետաքրիր է, որ հանրության մոտ զարմանքի և մտահոգության առիթ չէր հանդիսացել կրթահամալիրում դանակահարության հանգամանքը, այլ այն, որ ՔՊ-ական պատգամավորը կրթահամալիր ունի։ Մարդիկ զարմացած են, թե բարեկրթության հետ ակնհայտ խնդիրներ ունեցող իշխանական պատգամավորը ի՞նչ կապ ունի կրթության ոլորտի հետ։ Ոմանք Գագիկ Մելքոնյանի կրթահամալիր ունենալու ֆոնին հիշեցին, որ փաշինյանական Հայաստանում հայտնի Ջունգլի Անոն էլ կարող է կանանց բարոյականության և էթիկայի դպրոց ունենալ։ ՔՊ-ական իշխանությունները կարողանում են համատեղել անհամատեղելին։