Գագիկ Խաչատրյանի վաստակի տեր մարդուն պետք է ո...

Գագիկ Խաչատրյանի վաստակի տեր մարդուն պիտի ուղարկել Պալմա դե Մալյորկա հանգստի, բայց «Երևան» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ կատակելով ասել է Փաշինյանը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին:

«Ձեր թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս, որ նման աշխատանքային վաստակ ունեցող մարդուն պետք է շտապ ուղարկել վաստակած հանգստի՝ հնարավորինս բարձր մակարդակի միջազգային կուրորտ, Պալմա դե Մայորկա՝ վերականգնողական հանգստի:

Հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ-ն տվյալ դեպքում վատ փոխարինող չի Պալմա դե Մայորկայի կուրորտներին»,- նշել է Փաշինյանը: