ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:



