Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատուն...

Գագիկ Բեգլարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստն այսօր հետաձգվել է: Դատարան ուղարկված 30 հատորից բաղկացած գործով դատախազությունը նախկին պաշտոնյայից պահանջում է ավելի քան 14 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության լուրերի ռեպորտաժից: 

Նշվում է նաև, որ Բեգլարյանին և որդուն պատկանող Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ: