G7-ի հայտարարությունն ակնհայտորեն անտեսում է...

Իրանը «Մեծ յոթյակի» (G7) խմբին կոչ է անում հրաժարվել «միակողմանի հռետորաբանությունից» այն բանից հետո, երբ «յոթյակը» հայտարարեց Իսրայելին աջակցելու մասին, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«G7-ը պետք է հրաժարվի իր միակողմանի հռետորաբանությունից և անդրադառնա իրավիճակի սրման իրական աղբյուրին», - գրել է Բաղային X-ում։

Նա նաև ընդգծել է, որ G7-ի հայտարարությունn «ակնհայտորեն անտեսում է Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված բացահայտ ագրեսիան և իր միջուկային ենթակառուցվածքների վրա անօրինական հարձակումները, ինչպես նաև բնակելի թաղամասերի վրա անխտիր հարվածները և խաղաղ բնակիչների սպանությունները»։ Բաղային համոզված է, որ «յոթյակը» պետք է «իրավական և բարոյական պատասխանատվություն» կրի Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման համար։

Բացի այդ, ըստ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի, Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածը, որն արգելում է խաղաղ միջուկային էներգիայի օբյեկտների վրա հարձակումները։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ գործել, որպեսզի Իսրայելը չկարողանա «նոր հանցագործություններ կատարել»։ «Տարածաշրջանային կայունության ուղին պահանջում է Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցում և միջազգային իրավունքի խախտման համար նրա պատասխանատվության ենթարկում», - եզրափակել է Բաղային։