G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարները Լիվերպուլում հա...

G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարները Լիվերպուլում դեկտեմբերի 10-12-ին հանդիպման ժամանակ կքննարկեն մարդու իրավունքների պաշտպանության թեման։Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արտաքին գործերի եւ զարգացման հարցերով նախարարները կքննարկեն մի շարք գլոբալ խնդիրներ, ներառյալ՝ պանդեմիայից հետո տնտեսական կայունությունը, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները»,-ասվում է փաստաթղթում:

«Մենք կհյուրընկալենք մեր ընկերներին եւ գործընկերներին՝ քննարկելու, թե ինչպես ենք ամրապնդելու տնտեսական կապերը, տեխնոլոգիական եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ բրիտանացիների ակնկալիքները բավարարելու համար»,-ասել է ԱԳՆ ղեկավար Էլիզաբեթ Թրասը՝ ընդգծելով, որ Միացյալ Թագավորությունը հանձնառու է ստեղծել «միջազգային ազատության ցանց», որը կներառի երկրներ, որոնք կիսում են բրիտանական արժեքները եւ ձգտում են պաշտպանել ժողովրդավարությունը: