Գ. Ծառուկյանի միջոցներով կառուցվող զորամասի հ...

«Իմ տիրապետած բոլոր ոլորտները «ռելսերի վրա» են»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով. «Քանդված, ավիրված ինչ որ վերցրել եմ, զարգացրել եմ, ծաղկացրել եմ, այսօր բարձունքի վրա եմ կանգնած»:

Անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին ԲՀԿ ղեկավարն ասաց.«Բոլորի ուզածը դա է, որ մեր հարաբրությունները վատանան: Բայց ի վնաս իրենց՝ չեն վատանալու»:

2017-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Արցախում զորամաս կառուցելու ծրագիր ունի: Լրագրողի այն հարցեին, թե որ փուլում են գտնվում կառուցման աշխատանքները, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հիմա, քանի որ այնտեղ շատ լարված է, դուք գիտեք, պետք է տեղը հատկացնեն, դեռ տեղի հատկացում չի եղել»: