Գ. Ծառուկյանի միջոցներով կառուցվել է Արցախյան...

Հաղթանակի օրը մեծ շուքով նշել են նաև Աբովյան քաղաքում: Աբովյանի պատվավոր քաղաքացի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնի առիթով շնորհավորել է աբովյանցիներին ու համայն հայությանը և ծաղիկներ է խոնարհել Երկրորդ աշխարհամարտում զոհված հայորդիների հիշատակը ոգեկոչող հուշարձանին: Գագիկ Ծառուկյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում անհետ կորած Կոտայքի մարզի կամավորների և զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողին: Այն աբովյանցիների խնդրանքով կառուցվել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: