Ֆուտբոլն առաջին հերթին երկրպագուներինն է, ոչ...

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում անհապաղ ազատ արձակել «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ կալանավորված 9 հայ ֆուտբոլասերներին, որոնք դեռ գտնվում են ՁՊՎ-ում։

«Ֆուտբոլը միշտ եղել է, կա և կլինի առաջին հերթին երկրպագուների համար, և ոչ թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, որի համար բացարձակապես կարևոր չէ, թե որտեղ, ինչպես և երբ կանցկացվի հանդիպումը, քանի դեռ այն կայանալու է։

Այնուամենայնիվ, մենք նաև նշում ենք, որ մենք չենք աջակցում երկրպագուների շարժումների անդամների ցուցադրած բողոքի մեթոդներին՝ խաղերը խափանելու տեսքով։ Մեր ընդհանուր նպատակին հասնելու այլ, ավելի քաղաքակիրթ ճանապարհներ կան։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միշտ բաց է երկխոսության և աջակցության համար բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայկական ֆուտբոլի զարգացմամբ, և երկրպագուների իրավունքները ոչ մի կերպ չպետք է ոտնահարվեն, հատկապես՝ նման ագրեսիվ ձևով։

Ֆուտբոլն առանց երկրպագուների ֆուտբոլ չէ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: