
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել է Կանադայում կայացած G7 գագաթնաժողովը՝ մասամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ դժգոհության և Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու հետաքրքրության պակասի պատճառով, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նրա հեռանալու որոշումը մասամբ պայմանավորված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ դժգոհությամբ, ով կանգ էր առել Գրենլանդիայում և դեմ արտահայտվել Թրամփի՝ կղզու նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու ծրագրերին», - նշվում է հրատարակության մեջ։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Թրամփը նաև «հետաքրքրություն չի ունեցել հանդիպելու» Զելենսկու հետ։