Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանի նոր ռեկորդ է գ...

Ֆրանսիայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել, երեքշաբթի օրը դարձել է պատմության մեջ օգոստոսի երկրորդ կեսի ամենաշոգ օրը, Twitter-ի իր էջում հայտնել է Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը։

«Ազգային ջերմային ինդեքսը, որ մտցվել է 1947 թվականին, երեքշաբթի  հասել է 27,1 աստիճանի, ինչը նախկինում երբեք չի գրանցվել օգոստոսի 15-ից հետո», - ասել է նա:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր երկուշաբթի օրը՝ ինդեքսը 26,63 աստիճան էր։ Օդերևութաբանական չափումների պատմության ընթացքում ազգային միջին ջերմաստիճանը բարձրացել է ընդամենը 24 անգամ, սակայն օգոստոսի երկրորդ կեսին երբեք նման շոգ չի գրանցվել, հայտնել է օդերևութաբանական ծառայությունը:

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի 96 դեպարտամենտներից 19-ին տրվել էլ է կլիմայական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր»,  իսկ ևս 37-ին՝  միջին՝ «նարնջագույն» մակարդակը:

Ռեկորդային ջերմաստիճաններ արդեն գրանցվել են երկրի հարավում՝ Թուլուզում (42 աստիճան), Վոկլուզում  (42,7 աստիճան) և Օդում (42,5 աստիճան): Լազուր ափում գիշերը ջերմաստիճանը չի իջել 30 աստիճանից:

Դրոմ դեպարտամենտում, որտեղ օդերևութաբանները գրանցել են 43,5 աստիճան տաքություն, պրեֆեկտուրայի որոշմամբ բոլոր մարզական միջոցառումներն արգելվել են, իսկ մշակութային բոլոր միջոցառումներն ու համերգները թույլատրել են սկսել միայն ժամը 18-ից հետո։