Ֆրանսիական հետախուզական ծառայությունները տարվա սկզբից կանխել են, ընդհանուր առմամբ, վեց ահաբեկչություն, որոնցից երեքն ուղղված են եղել Օլիմպիական խաղերին։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Լորան Նունյեսը։
«2017 թվականից ի վեր, որքան հիշում եմ, կանխվել է 52 ահաբեկչություն, իսկ այս տարի կանխվել է 6 ահաբեկչություն, որից 3-ն ուղղված է Օլիմպիական խաղերի դեմ»,- ասել է նա։
Ոստիկանության պրեֆեկտը, ով նախկինում ղեկավարել է Ֆրանսիայի ներքին հետախուզության DGSI ծառայությունը, ընդգծել է, որ վիճակագրությունը հաշվի է առնում միայն այն դեպքերը, որոնք հակաահաբեկչական դատախազությունը կարողացել է որակել որպես ահաբեկչական գործողություն կատարելու հանցավոր դավադրություն։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքը մնում է բարձր, և «միջազգային իրավիճակը չի բարելավում իրավիճակը»։



