Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունն ահա...

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ձերբակալությունների մասին՝ երկրի ազգային հետախուզության ծառայության՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հետաքննության շրջանակում, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ոստիկանությունը Թուլուզի շրջանում երեք մարդու է ձերբակալել, հայտնել է ազգային հակաահաբեկչական դատախազությունը։

Դատախազությունից հայտնել են, որ Ազգային ոստիկանության հետախուզական ծառայությունը (DGSI) հետաքննում է ահաբեկչական հարձակում կամ հարձակում իրականացնելու ենթադրյալ դավադրություն:

Դեպքի մասին այլ մանրամասներ գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ չի հայտնել։