Ֆրանսիայի դեսպանը ինքնաթիռով մեկնել է Սյունիք

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի մկրոբլոգում գրել է.

«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»։

Օրվա առաջին մասում դեսպանը գրառում էր արել՝ հայտնելով որ գնում է Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։