Ֆրանսիան մտադիր չէ զորքերը ուղարկել Ուկրաինա։ Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար, մենք զորքեր չենք ուղարկի»,- ասել է նա։
Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինային հետագա աջակցությունը, արևմտյան երկրների ցամաքային ուժեր Ուկրաինա ուղարկելու թեման է բարձրացվել։ Նրա խոսքով, մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։



