Ֆրանսիայի ափերի մոտ բախվել են երկու լաստանավե...

Երկու լաստանավեր, որոնցից մեկում գտնվում էր ֆրանսիական աջ «Ազգային միավորոմ» խմբակցության առաջնորդ Մարին լը Պենը, բախվել են ֆրանսիական Մայոթա անդրծովյան դեպարտամենտի ափերի մոտ, տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։

«Երեքշաբթի, հունվարի 7-ին, լաստանավը, որում գտնվում էր Մարին լը Պենը, բախվել է հանդիպակաց լաստանավին Մայոթայից»,- տեղեկացրել է ալիքը։ 

Նշվել է, որ բախման հետեւանքով մարդկանց մեծ մասը կորցրել է հավասարակշռությունը եւ վայր է ընկել։ Երեք հոգի աննշան վնասվածքներ է ստացել եւ տարվել ոստիկանական նավակներով։ Լը Պենը չի տուժել եւ նույնպես տարհանվել է ոստիկանական նավակով, նշել է լրատվամիջոցը՝ հղում կատարելով նրա շրջապատին։

Նավը ուղեւորվում էր այն կղզին, որտեղ գտնվում է տեղի օդանավակայանը։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Լը Պենը հասել է այնտեղ, ինչպես եւ նախատեսված էր։ Կիրակի նա այցով մեկնել էր Մայոթա, որը խիստ տուժել է «Շիդո» ցիկլոնից։