Արևմտյան ոչ մի երկիր ներկայումս չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, ռազմական գործողությունների ավարտից հետո կքննարկվի արևմտյան ռազմական կոնտինգենտի առկայության հարցը։ Այս մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։
«Այսօր ոչ ոք չի ցանկանում զորք ուղարկել Ուկրաինա»,- ասել է նա։
Բարրոյի խոսքով՝ եվրոպացիները պետք է Ուկրաինային տրամադրեն խաղաղ համաձայնագրի պահպանման երաշխիքներ և պետք է մասնակցեն կարգավորման հետագա բանակցություններին, և դրան կարելի է հասնել Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայման միջոցով։ Նա հավելել է, որ «դա դեռ հրատապ հարց չէ», սակայն այն կքննարկվի, երբ կավարտվեն մարտերը։
«Եթե մի օր եվրոպական, ամերիկյան կամ մեկ ուրիշի զորքերը հայտնվեն Ուկրաինայում, ապա ակնհայտորեն դա կլինի որպես խաղաղության պահպանման երաշխիք», – բացատրել է Բարրոն։



