Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդի...

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարին ուղեկցում էին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Նախարարները ծաղկեպսակ ու ծաղիկներ զետեղեցին: