Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երև...

«Շրջափակման» և «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը», X-ի իր էջում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է», վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները», - գրել է Հաջիզադեն։