Ֆրանսիան ռմբակոծել է Սիրիայում «Իսլամական պետ...

Ֆրանսիական ինքնաթիռները Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռմբակոծել են «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայում, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Մեր զինված ուժերը շարունակում են պայքարել ահաբեկչության դեմ Լևանտում», - գրել է նա Լիբանանում ՄԱԿ-ի ֆրանսիացի խաղաղապահներին ամանորյա այցի ժամանակ:

«Կիրակի օրը ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի դեմ սիրիական հողի վրա»,- հավելել է նա։

Պաշտպանության նախարարությունը AFP-ին հայտնել է, որ ֆրանսիական Rafale կործանիչները և ամերիկյան Reaper անօդաչուները «ընդհանուր առմամբ յոթ ռումբ են նետել կենտրոնական Սիրիայում ԻՊ-ին պատկանող երկու ռազմական թիրախների վրա», գրում է The Guardian-ը։