Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենտրոնամետ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուին նշանակել է երկրի վարչապետ։

73-ամյա Բայրուն վարչապետի պաշտոնում փոխարինել է իր հասակակից 73-ամյա Միշել Բարնիեին, ով հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը նրա կառավարությանն անվստահություն է հայտնել։