
Ֆրանսիան կոչ է արել վերականգնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը,քանի որ երթևեկության արգելափակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի: Այս մասին Риа գործակալության տեղեկացմամբ՝ ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Ֆրանսիան կոչ է անում անվերապահ վերականգնել մուտքը (Լաչինի միջանցք – խմբ.) և ապրանքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ հարգելով այնտեղ ապրող բնակչության իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ: