Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը

Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում  Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա  համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի  Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ Սենատը, եւ Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։