Հինգշաբթի՝ փետրվարի 6-ին, ֆրանսիական Mirage 2000 առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա, X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
Նրա խոսքով՝ ուկրաինացի օդաչուներն ամիսներ շարունակ վերապատրաստում են անցել Ֆրանսիայում, և այժմ ֆրանսիական կործանիչներով կմասնակցեն Ուկրաինայի երկնքի պաշտպանությանը։
Mirage մարտական ինքնաթիռների մատակարարումը Կիևին երկար սպասված քայլ է: Դրանք հեռահար հարվածներ կհասցնեն Scalp հրթիռներով և կիրականացնեն հակաօդային պաշտպանության առաքելություններ, ասել է ավիացիոն փորձագետ Վալերի Ռոմանենկոն: