Գերմանական BILD գործակալությունը, հղում անելով CSA հասարակական կարծիքի հետազոտման ինստիտուտի տվյալները, ներկայացրել է անցկացված հարցման արդյունքները։
Ըստ հրապարակման՝ 2017 թվականից ի վեր առաջին անգամ հարցվածների մասնաբաժինը, որոնք սիրում են Գերմանիան, եղել է 50%-ից քիչ: Միաժամանակ, հարցվածների ⅔-ը նշել է, որ լավ չի ճանաչում Գերմանիան։
Նախագահ Էմանուել Մակրոնի՝ պաշտոնն ստանձնելուց ի վեր ֆրանսիացիների համամասնությունը, որոնք բարեհաճ են տրամադրված իրենց հարևան երկրի նկատմամբ, 53%-ից նվազել է 49%:
Ֆրանս-գերմանական հարաբերությունները լավ են գնահատել հարցվածների 74%-ը և երիտասարդների 88%-ը։ Սակայն հարցվածների մոտ կեսը համոզված է, որ վերջին տարիներին հարաբերությունները որոշակիորեն վատթարացել են։