
Fly One Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել՝ որպես հիմք ընդունելով անհավասար մրցակցային պայմանները։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի FlyOne Armenia-ի դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին հարցին:
«Խոսքը վերաբերում է հետևյալին՝ հայկական ավիաընկերությունների համար եվրոպական շուկայում մենք սև ցուցակում ենք, կառավարության որոշումը թվացյալ հավասար պայմաններ է ստեղծում ՝ եթե մենք էլ եվրոպական շուկաներին հասանելիություն ունենանք, բայց այս դեպքում ստացվում է, որ հայկական ավիաուղիների այլ երկրից ՀՀ տեղափոխված ուղևորը կարող է տեղափոխվել Եվրոպական այլ երկիր՝ ոչ իր կողմից, որովհետեւ մենք սև ցուցակում ենք»,- նշել է Գևորգյանը:
Գևորգյանը չի մեկնավաբել Գաբրիելյանի հարցը, նշելով , որ եթե չի սխալվում՝ վարույթ կա հարուցված՝ պետական մարմնի հակամրցակցային գործով: «Կհասկանանք պետությունը իր վարքագծով սահմանափակել է շուկան, թե չի սահմանափակել»,- նշել է նա: