Վերջին տարիներին Հայաստանը առավել գրավիչ և հետաքրքիր է դարձել զբոսաշրջիկների համար։ Մեր երկիրը իրապես առաջարկելու շատ բան ունի օտարերկրացիներին։ Հայաստան այցելած զբոսաշրջիկի ակնկալիքները վստահաբար բավարարվում են՝ որակյալ և մատչելի բուժծառայություններ, ապահով ու անվտանգ հանգիստ, էկոլոգիապես մաքուր սննդամթերք, բազմազան խոհանոց և իհարկե հազարամյակների պատմություն ունեցող հարուստ մշակույթ։
Վերջին տարիներին Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է նաև այլ տեսանկյունից` բժշկական տուրիզմի: Հայաստանում ամենատարբեր առողջական խնդիրներ ունեցող զբոսաշրջիկները կարողանում են գտնել իրենց խնդիրների լուծումները։
Բժշկական տուրիզմի ամենատարբեր ճուղերն են այսօր զարգանում Հայաստանում։ Սա զբոսաշրջության այն տեսակներից է, որի ընթացքում զբոսաշրջիկն ակնկալում է օտար երկրում կամ քաղաքում ստանալ նույնքան որակյալ բուժում, որքան իր բնակավայրում, ավելի մատչելի գնով`միառժամանակ համադրելով բուժումը հանգստի հետ։
Եվրոպայում և Ամերիկայում բժշկական տուրիզմը գոյություն ունի բավական վաղուց և ունի լայն տարածում։ Հայաստանում այն լայն տարածում է ստացել վերջին տարիներին և հասել բարձր մակարդակների շնորհիվ առողջապահության ոլորտում բարձրորակ մասնագետների քանակի և բուժման գնի մատչելիության` համեմատ համաշխարհային գների։
Բժշկական տուրիզմը զարգացման առավել մեծ տեմպեր կունենա, եթե ավիաչվերերթները դեպի Հայաստան առավել մատչելի լինեն։ Այս առումով կարևոր է վերջերս դաշտ մտած FlyOne ARMENIA հայկական ավիաընկերության գոյությունը։ Հայկական շուկայում շարունակում են գերիշխել ավիատոմսերի համեմատաբար բարձր գները, և քանի որ նոր ավիաընկերությունն իր մոդելով «Low-Cost» ավիաընկերություն է, ենթադրվում է, որ այն կդառնա ամենահարմարավետ օդային փոխադրամիջոցը ազգաբնակչության և հայկական բիզնես-միջավայրի համար: Ընկերությունը ամենատարբեր ուղղություններով տոմսեր է առաջարկում սկսած 34 դոլարից։
FlyOne ARMENIA հայկական ավիաընկերության գոյությունը, ոչ միայն խթան է դառնալու հայկական քաղաքացիական ավիացիայի համար, այլև էական փոփոխություններ կբերի բժշկական տուրիզմի ոլորտում։ Էժան ավիատոմսերի առկայությունը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրների, ԵՄ անդամ երկրների բնակիչների առավել լայն շրջանակի գալ Հայաստան, հանգստանալ և ստանալ որակյալ բժշկական սպասարկում։ Սա իր հերթին խթան է դառնալու սպասարկման ոլորտի համար։ Այս պահին միանշանակ կարելի է պնդել, որ FlyOne ARMENIA նոր դռներ է բացելու Հայաստանի տնտեսության ամենատարբեր ճյուղերի համար։