Ֆիզկուլտ ինստիտուտում կատարվողը մտահոգիչ է մե...

Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք տեղյա՞կ է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը դասախոսներին ազատում է աշխատանքից, ասաց․

«Իհարկե ինստիտուտում կատարվող իրավիճակը շատ մտահոգիչ է մեզ համար։ Իմ տեղեկություններով, առաջիկայում հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվելու, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։

Կարծում եմ, որ այնտեղ կան բազմաթիվ հարցեր և, առաջին հերթին, պետք է ստանալ ամբողջական տեղեկատվություն ու պարզաբանումներ, թե ինչ է տեղի ունենում»։