Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին  համաձայնագիրը, տեղեկացնում Է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել Է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին», - նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: