Ֆինլանդիան Ուկրաինա է մատակարարել անհատական ​...

Ֆինլանդիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինային անձնական պաշտպանիչ սարքավորումներ է մատակարարել ենթադրյալ քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային սպառնալիքների դեպքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս նշել է, որ Ուկրաինան, արևմտյան կուրատորների օգնությամբ, պարբերաբար խախտում է Քիմիական զենքի մասին կոնվենցիան։

«Այս շաբաթ Ուկրաինա է առաքվել անհատական ​​պաշտպանության միջոցներով բեռնատար: Ուկրաինան հարցում է ուղարկել ոչ թե քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային սպառնալիքների մակարդակի հանկարծակի բարձրացման, այլ պատրաստվածությունը բարձրացնելու համար», -նշել են Ֆինլանդիայի ՆԳՆ-ից։

Միջոցները վերցվել են ԵՄ քաղաքացիական պաշտպանության rescEU պահուստից, որը գտնվում է Ֆինլանդիայում։