
Հելսինկին պատերազմի նախապատրաստման դասընթաց է անցկացնում և, հավանաբար, պլացդարմ է պատրաստում Ռուսաստանի վրա հարձակվելու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ֆինլանդիա, ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, պաշտպանական միջոցառումների անվան տակ, առճակատման կուրս է անցկացնում Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման համար՝ կարծես թե պլացդարմ պատրաստելով մեզ վրա հարձակվելու համար»,-ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: