Ֆինլանդիան դեկտեմբերի 16-ին կանցկացնի ՆԱՏՕ-ի...

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն կկազմակերպի ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների ղեկավարության հետ առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա Հելսինկիում դեկտեմբերի 16-ին: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության մամուլի ծառայությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ:

Հրատարակության տվյալներով՝ գագաթնաժողովին կմասնակցեն Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Շվեդիայի և Էստոնիայի վարչապետները։ Միջոցառման ընթացքում նրանք կքննարկեն եվրոպական անվտանգության և պաշտպանության պատրաստվածության հարցեր, մասնավորապես՝ ԵՄ արևելյան սահմանին։

Օրպոյի խոսքով՝ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր սահմաններն արևելքում՝ ենթադրյալ հիբրիդային գործողությունների, կիբերհարձակումների և օդային տարածքի խախտումների պատճառով։ Գագաթնաժողովի ընթացքում երկրները, ինչպես սպասվում է, կհամաձայնեն խորացնել պաշտպանական համագործակցությունը։