Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» թայֆունից երկու մա...

«Ֆունգ Վոնգ» թայֆունը Ֆիլիպիններում երկու մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորել է, երկուշաբթի  հաղորդել է Channel News Asia-ն։ Ջրհեղեղների և սողանքների վտանգի տակ գտնվող տարածքներից փրկարարները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդու:

Լուսոն կղզում, որտեղ գտնվում է մայրաքաղաք Մանիլան, երկուշաբթի փակվել են դպրոցներն ու կառավարական գրասենյակները։ PhilStar-ի տվյալներով՝ երկրի մոտ 200 նավահանգիստ դադարեցրել է գործունեությունը, վնասվել է ավելի քան 1000 տուն, մոտ 100-ը՝ ավերվել։

Օդերևութաբանների տվյալով՝ քամու պոռթկումների առավելագույն ուժգնությունը Ֆիլիպիններում հասել է 165 կմ/ժ-ի։ Նշվում է նաև, որ այն աստիճանաբար կորցնում է ուժը և շարժվում է դեպի Թայվան։

Այս ամսվա սկզբին Ֆիլիպիններին հարվածել էր «Կալմաեգի» թայֆունը։ Ֆիլիպիններում այն խլել էր ավելի քան 200, Վիետնամում՝ 5 մարդու կյանք։