ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի մասին, որի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, ավելացնել կաթի և մսի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող կաթի և մսի ինքնարժեքը՝ ներկրվող համանման արտադրանքի նկատմամբ այն դարձնելով առավել մրցունակ։
Ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։
Politik.am-ին նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ծրագիրը հասատատվել է մեկ շաբաթ առաջ, իսկ մեկնարկը կտրվի մի քանի օրից: Այս պահին սպասում են ֆինանսական միավորների` բանկերի պատասխաններին, որպեսզի հուշագրեր կնքվեն:Շարունակվում են իրազեկման աշխատանքները, որպեսզի տնտեսվարողները հնարացվորինս տեղյակ լիենեն ծրագրից:
«Նախկինում եղել են տավարաբուծության զարգացման ծրագիր, սակայն ոչ այս ձևաչափով և ծավալով: Սա շատ լայն հնարավորություն է տալիս ֆերմերներին անասանապահությամբ զբաղվելու համար: Նախկինը երինջների ներկրման ծրագիր էր, իսկ այս մեկով ֆերմերները կարող են տեղի ֆերմաներից կենդանիներ գնել: Պետությունը գյուղացուն այս դեպքում գումար չի տալիս, ծրագիրը սուբսիդավորվում է բանկերի ներկայացրած տոկոսադրույքով»:



