Ֆելիքս Ցոլակյանն իր ծանոթ բարեկաներին պաշտոնն...

Երեկ Politik.am-ը տեղեկացրել էր, որ ի պատասպան մեր հրապարակման Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետին խնդրել է ստուգումներ իրականացնել նախարարությունում։ 

Նախարար Ցոլակյանի խնդրանքին արձագանքել են ԱԻՆ աշխատակիցները, ովքեր դժգոհ են նախարարի աշխատանքից: ԱԻՆ աշխատակիցները չեն ցանկացել հրապարակել իրենց անձնական տվյալները: Արձագանքը ամբողջությամբ ստորև.

«Շատ լավ է, թող վարչապետը ստուգի և հանրությանը հայտնի հոդվածում առկա փաստերի իսկության մասին. Եթե մարդը հերքում է բարեկամ լինելը, ապա այստեղ նշված են հոդվածի անհերքելի փաստերը.

1. Ֆելիքս Ցոլակյանը տղայի կուրսեցի ընկերոջը՝ Արտակ Սաֆարյանին նշանակել է նախարարի գլխավոր խորհրդական
 
2.Ֆելիքս Ցոլակյանը տղայի մյուս կուրսեցի ընկերոջը՝ Դավիթ Ավետիսյանին նշանակել է Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
 
3. Ֆելիքս Ցոլակյանը Մասիս քաղաքի բնակիչ, իրենց մտերիմ շրջապատից և տղայի ընկերներից Արմեն Գրիգորյանին նշանակել է Փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն պետ
 
4. Ֆելիքս Ցոլակյանը Արմեն Գրիգորյանին մի քանի ամսվա ընթացքում արտահերթ զինվորական կոչումներ շնորհելով մայորից դարձրել է գնդապետ
 
5.Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի որդուն ընդունել է աշխատանքի
 
6. Ֆելիքս Ցոլակյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի որդուն` Վարդան Պետրոսյանին նշանակել է Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչություն պետ:
 
Ֆելիքս Ցոլակյանը թող ասի, թե այս փաստերից որոնք չեն համապատասխանում իրականությանը, ոչ թե փորձի մոլորեցնել հասարակությանը: Եթե նա դիմել է վարչապետին պարզելու համար հոդվածում առկա տվյալների ճշտությունը, ապա արդեն վարչապետը պետք է ստուգի այդ տվյալները և հայտնի հասարակությանը: Չի կարելի հերքել անհերքելի ճշմարտությունը, քանի որ տվյալ դեպքում դա արդեն անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ»: