ԵԺԿ-ն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանին դատապարտող հատուկ...

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» (ԵԺԿ) և համախոհների մի խումբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի վերաբերյալ հատուկ բանաձև են ընդունել, հաղորդում է Грузия online-ը։

ԵԺԿ-ն դատապարտում է կառավարության կողմից խաղաղ ցուցարարների վրա ճնշումը և լրատվամիջոցների, ՀԿ-ների և քաղաքական ընդդիմության վրա ճնշման աճը։

Բանաձևը կոչ է անում ԵԱՀԿ անդամ պետություններին և այլ պետություններին հետաքննել Վրաստանում վերջերս տեղի ունեցած կոռուպցիայի և փողերի լվացման աղմկահարույց դեպքերը։

ԵԺԿ քաղաքական գործիչները դատապարտել են քաղաքական առաջնորդների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և խաղաղ ցուցարարների քաղաքական բռնաճնշումները և քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, ինչպես նաև իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցություններն արգելելու գործողությունները՝ այլախոհությունը լռեցնելուն ուղղված կեղծ սահմանադրական գործընթացների միջոցով։

Փաստաթղթում կոչ է արվում «Վրացական երազանքին» անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել դատական ​​համակարգը որպես քաղաքական հաշվեհարդարի միջոց օգտագործելը։