Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում հավաքվել էին եզդիներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ օրը եզդիները տոնում են Ակնալճի եզդիական տաճարի տոնը։
Միջոցառմանը մասնակցել է նաև ՔՊ-ական պատգամավոր, իրեն եզդի համարող Ռուստամ Բաքոյանը։ Մեր տեղեկություններով Բաքոյանը անհարմար դրության մեջ է հայտնվել։ Միջոցառման ընթացքում խոսելու հնարավորություն են տվել շատերին, բայց ոչ Ռուստամ Բաքոյանին։ Մեր աղբյուրներն ասում են եզդիները մերժել են ՔՊ-ական պատգամավորին և չեն ցանակցել լսել նրան։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն էլ ստիպված է եղել միջոցառումը չավարտված հեռանալ տաճարի տարածքից։
Հիշեցնենք, որ Բաքոյանը հանրությանը հայտնի է սկանդալային պատմություններով։ 2022 թվականին իր քաղաքացիական կինը Politik.am-ին պատմել էր, որ ՔՊ-ական պատգամավորը պարբերաբար ծեծել է իրեն, իրենից մեծ չափի գումար է վերցրել և չի վերադարձրել։ Նա մեր լրատվամիջոցին ներկայացրել էր ծեծից հետո արված կապտուկներով լուսանկարներ։
Մեկ այլ դեպքում, եզդի մի հոգևորական պատմել էր, որ Բաքոյանը մասնակից է 44-օրյա պատերազմի օրերին արտասահմանի եզդիների կողմից ուղարկված հարյուր հազար դոլարից ավել գումարի մսխմանը։ Այս մասով հետաքրքիր է, որ իրավապահները ոչ Բաքոյանին պատասխանատվության կանչեցին, ոչ հայտարարություն անող եզդի հոգևորականին։