
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Hayasa» մակնիշի մոտոցիկլը:
Բախման հետևաքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները: