Օգոստոսի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 12-15 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+33,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +23+26,
Տավուշում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35,
Արարատում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27։



