Եվս մեկ երկիր փակել է իր գլխավոր հյուպատոսութ...

Ստամբուլում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը անվտանգության նկատառումներով դադարեցրել է աշխատանքը։

Սա վեցերորդ օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունն է Ստամբուլում, որը փակվում է Եվրոպայում Ղուրանի հրկիզման հետ կապված ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով։

Ավելի վաղ Նիդեռլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունները ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի ասել է, որ արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» են սանձազերծել իր երկրի դեմ՝ փակելով դիվանագիտական ​​ներկայացուցչությունները ահաբեկչական սպառնալիքի պատրվակով՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։