
Եվրոպական երկրների իշխանությունները մտավախություն ունեն, որ հաշվի առնելով Մոսկվայի հետ երկխոսության մեկնարկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է որոշել ամերիկյան զորախումբը դուրս բերել եվրոպական տարածքից։ Դրա մասին գրում է Bild թերթը՝ վկայկոչելով մայրցամաքի երկրների հետախուզական ծառայությունների աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ «Եվրոպայի շատ մասերում լուրջ անհանգստություն կա» Էր Ռիադում բանակցությունների առնչությամբ, որոնք սկիզբ դրեցին Ռուսաստանի և Միացյալ Նահագների միջև երկխոսությանը։ Արևմտյան քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել Եվրոպայի «զգալի մասում ամերիկյան զորքերի ներկայության ավարտին»։ Միաժամանակ պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը նախկինում բացառել էր մայրցամաքից ամերիկյան ուժերի ամբողջական դուրսբերման հնարավորությունը։
Ինչպես գրում է Bild-ը, ներկայում ԵՄ երկրների իշխանությունները կասկածի տակ չեն դնում Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի բազաների ապագան։ Ըստ պարբերականի՝ մնացած Եվրոպան «պետք է պատրաստվի խոր փոփոխությունների», եթե Վաշինգտոնի ու Մոսկվայի երկխոսությունը հանգեցնի երկու գերտերությունների հարաբերությունների բարելավմանը։