Եվրոպայում նվազել է Կիևին «մինչև հաղթանակ» աջ...

Արեւմտյան Եվրոպայի առաջատար երկրների բնակիչների պատրաստակամությունը աջակցելու Ուկրաինային «մինչեւ Ռուսաստանը չնահանջի», տարվա ընթացքում զգալիորեն նվազել է։ Միաժամանակ, ավելացել է խաղաղ բանակցությունների կողմնակիցների թիվը, գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով YouGov-ի հարցման տվյալները։

Հարցվածներն ընտրել են երկու տարբերակի միջև՝ «աջակցել Ուկրաինային, քանի դեռ Ռուսաստանը չի նահանջել, նույնիսկ եթե դա նշանակում է, որ պատերազմն ավելի երկար կտևի» և «խաղաղ բանակցությունների միջոցով խրախուսել ռազմական գործողությունների դադարեցումը, նույնիսկ եթե Ռուսաստանը պահպանի Ուկրաինայի մի մասի վերահսկողությունը»: Հրատարակության համաձայն՝ առաջին տարբերակն ընտրողների թիվը զգալիորեն նվազել է բոլոր յոթ երկրներում և բարձր է մնում միայն Շվեդիայում և Դանիայում (համապատասխանաբար 50% և 40%)։

Նաև, Մեծ Բրիտանիայում նկատվում է Ուկրաինային «մինչև հաղթանակ» աջակցելու կողմնակիցների մի փոքր գերակշռում (36%՝ բանակցությունների կողմնակիցների 32%-ի դիմաց): Այլ երկրներում բնակչության մեծ մասը կնախընտրեր դիվանագիտական ​​կարգավորումը։ Ամենաշատը նման պատասխաններ են տվել իտալացիները (55% ընդդեմ 15%-ի, ովքեր պաշտպանում էին աջակցության տարբերակը): Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում մոտավորապես նույն պատկերն է ստեղծվել՝ շուրջ 44% բանակցությունների, 26% հետագա աջակցության համար։

Հարցումը ցույց է տվել նաև, որ եվրոպական յոթ երկրների բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ Արևմուտքը բավարար աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային (բոլոր երկրներում նման պատասխանների ավելի քան 50%-ը)։ Միևնույն ժամանակ, միայն փոքրամասնությունն է կարծում, որ իրենց երկրները պետք է մեծացնեն աջակցությունը Կիևին (Իտալիայում նման պատասխանների 11% էին, Շվեդիայում՝ 29%): Նաև հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդադարի աջակցել Ուկրաինային (Իտալիայում 48%-ից մինչև 62%՝ Գերմանիայում)։