Եվրոպայի ներկայիս միգրացիոն և էներգետիկ քաղաք...

Եվրոպայի ներկայիս միգրացիոն և էներգետիկ քաղաքականությունը կարող է նրա ոչնչացմանը հասցնել, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես նրանց անվճար խորհուրդներ կտամ։ Ավելի լավ է զգույշ լինեն, քանի որ ներգաղթը և էներգետիկան կոչնչացնեն Եվրոպան», – ասել է նա Փենսիլվանիայում ունեցած ելույթի ժամանակ։

Սա առաջին անգամը չէ, որ Թրամփը քննադատում է Եվրոպայի ներգաղթային քաղաքականությունը. նա նախկինում բացասաբար է արտահայտվել այն մասին, թե ինչպես է զանգվածային միգրացիան փոխել Փարիզն ու Լոնդոնը։